ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՀՀ ո՞ր ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

ՀՀ ո՞ր ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։
Կապան, Քաջարան, Գորիս, Մարտունի, Արտաշատ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: