երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

ՀՀ ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ), ի դեմս՝ փորձագետ Լիաննա Անանյանի, սույն թվականի ապրիլի 9-ին՝ մասնակցելով  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության և ստանդարտացման քաղաքականության  աշխատանքային խմբի շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի տարեկան համաժողովին, հանդես է եկել որպես խոսնակ՝ ներկայացնելով ՇՎՏՄ գործառույթները։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի նախագահի առաջարկությամբ ներկայացվել է Լիաննա Անանյանի թեկնածությունը՝ որպես ՄԱԿ ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ։ Վերջինս միաձայն ընտրվել է։ Վստահ ենք՝ նման համագործակցությունները կնպաստեն նոր ուղիների և լուծումների բացահայտմանը ոլորտը վերահսկող մարմինների միջև։

  • Կիսվել: