երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ՀՀ նախագահը մեդալներ է շնորհել «Ռուսական երկաթուղիների» և ՀԿԵ–ի գլխավոր տնօրեններին

ՀՀ նախագահը մեդալներ է շնորհել «Ռուսական երկաթուղիների» և ՀԿԵ–ի գլխավոր տնօրեններին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեններին։

«Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն-կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Վալենտինի Բելոզյորովին, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկովին»,- նշված է նախագահի հրամանագրում։

  • Կիսվել: