երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են միայն Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։
 
Նորավան-Լծեն-Տաթև, Զանգերից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներն ընթանում են 24-ժամյա ռեժիմով։

  • Կիսվել: