ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 31-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


