ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին ասված է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի հայտարարության մեջ:

«Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում:

Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:

Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:

Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ»։

Ավելի վաղ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։

  • Կիսվել: