կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
ՀՀ ԳԱԱ նախագահը «Ռոսատոմի» ղեկավարության հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

ՀՀ ԳԱԱ նախագահը «Ռոսատոմի» ղեկավարության հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցերը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը դեկտեմբերի 15-ին Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի բարձր ղեկավարության հետ: Գլխավոր տնօրենի տեղակալներ Յուրի Օլենինի, Ալեքսեյ Դուբի և Մտավոր սեփականության և միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Մաքսիմ Բոգաչևի հետ քննարկվել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ հնարավոր համագործակցության հարցերը:

Աշոտ Սաղյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների գործունեությունը, առկա ռեսուրսները, իրականացվող հետազոտությունները պլազմային տեխնոլոգիայի, միջուկային բժշկության, նյութաբանության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել պատվիրակությունների այցելություն Երևան և Մոսկվա տեղում ինստիտուտների հետազոտություններին ծանոթանալու համար»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:

  • Կիսվել: