չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ եկած IT մասնագետները ոլորտի վրա բավականին ազդեցություն են ունեցել, որը մենք պետք է գնահատենք․ Խաչատուր Սուքիասյան

ՀՀ եկած IT մասնագետները ոլորտի վրա բավականին ազդեցություն են ունեցել, որը մենք պետք է գնահատենք․ Խաչատուր Սուքիասյան

«Վերջին ժամանակներս՝ փետրվարի 24-ից հետո, ՌԴ-ից IT և և այլ ոլորտի շատ աշխատակիցներ տեղափոխվեցին Հայաստան և այլ երկրներ։ Վերջին ժամանակներս, երբ օրենսդրությունը եկամտահարկի մասով ուսումնասիրում ենք, նրանք պետք է 180 օր գտնվեն ՌԴ տարածքում, որպեսզի առավել հարկային  պարտավորություններ չառաջանան։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ IT  ոլորտի աշխատակիցները ՌԴ-ից  դուրս են եկել ոչ միայն ԵԱՏՄ տարածք, այլ նաև ԵԱՏՄ-ից դուրս այլ տարածքներ բնակվելու,աշխատանք ունենալու, կամ այդ աշխատանքը կատարելու պատճառով,  ուզում եմ այսպիսի մի խնդիր առաջ քաշենք, եթե  դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես գործադիր մարմին աշխատում ենք ՌԴ գործադիր մարմնի հետ։ Հնարավո՞ր է, որ մենք նույն հարթակում դիտենք ՀՀ-Ն և ՌԴ-ն՝  եկամտահարկի մասով և 180 օրվա հետ կապված համարվի, որ ԵԱՏՄ տարածք է և առավել հարկային պարտավորություններ չառաջանան  քաղաքացիների նկատմամբ, եթե հնարավոր լինի այս խնդիրը մենք լուծենք ՀՀ տարածքում` գեներացիան ավելի մեծ կլինի»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Շնորհակալություն հայտնելով հարցի համար՝ Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Հարցն ավելի քան արդիական է, հաշվի առնելով այն, որ այս շաբաթ-կիրակի  նույնիսկ նորություններ պտտվեցին, որ  ՌԴ-ն նախատեսում է եկամտահարկի ավելի բարձր դրույք կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր գտնվում են ՌԴ-ից դուրս։ Թե՛ հանգստյան օրերին, թե՛ այսօր  արդեն բավականին շատ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի հասկանանք, թե դա ինչպե՞ս կարող է վերաբերվել ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին՝ հարկային բեռի առումով  և, բնականաբար, գիտեք մեր վերաբերմունքը ՀՀ-ում ապրող  ՌԴ աշխատող քաղաքացիների նկատմամբ։ Պետք է փորձենք այնպես անել, որ  առավելագույնս լավ հարկային ռեժիմ  ապահովվի այն մարդկանց համար, ովքեր  գտնվում են ՀՀ-ում, որպեսզի կարողանանք իրենց այստեղ ապրելն ու աշխատելն ավելի երկար ու հարմարավետ դարձնել»,- նշեց Քերոբյանը և հավելեց․ «Այս առումով կիսում եմ ձեր անհանգստությունը, այս առումով աշխատում ենք, որ այս խնդիրը ինչքան հնարավոր է քիչ վերաբերվի ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին»։ 

«ԱԺ-ն նույնպես պատրատակամ է համապատասխան  նամակով, դիմումով  կամ առաջարկով  հանդես գալ։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել,որ  ՀՀ եկած IT ոլորտի մասնագետները, որոնք ՀՀ-ում  գործունեություն են ծավալում  մարտ ամսից սկսած, ՀՀ IT ոլորտի վրա բավականին  ազդեցություն են ունեցել, որը պետք է մենք բավականին գնահատենք և  այդ ուղղությամբ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս որակը նույն մակարդակով պահպանվի»,- արձագանքեց Խաչատուր Սուքիասյանը։ 

  • Կիսվել: