երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրոնի հարցերով գործակալության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրոնի հարցերով գործակալության ղեկավարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել գործակալության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, ինչպես նաև դրա կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Վրաստանի էթնիկ և կրոնական բազմազանության պահպանմանը։

«Կողմերը պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել իրականացվող նախաձեռնությունների շրջանակում»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: