երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, փոխանցում է aliq.ge-ն:

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքներն առողջապահության ոլորտում երկու երկրների լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։

 

  • Կիսվել: