ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ դեսպանը և Իրանի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են տնտեսական փոխգործակցությանը

ՀՀ դեսպանը և Իրանի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են տնտեսական փոխգործակցությանը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը:

Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ:

  • Կիսվել: