կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետի տիկինը Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մասնակցել են բարեգործական միջոցառման

ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետի տիկինը Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մասնակցել են բարեգործական միջոցառման

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
 
 
Դպրոցի աշակերտների պատրաստած Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
 
 
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

  • Կիսվել: