շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԺ-ն հերքել է մամուլում հայտնված տեղեկությունը, թե այսօր Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ԱԺ աշխատակիցներից մեկը

ՀՀ ԱԺ-ն հերքել է մամուլում հայտնված տեղեկությունը, թե այսօր Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ԱԺ աշխատակիցներից մեկը

ՀՀ ԱԺ-ն հերքել է մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է ԱԺ աշխատակիցներից մեկը:

՛՛Լրատվամիջոցներում ողբերգական ավտովթարի վերաբերյալ
այսօրվա հրապարակումների առնչությամբ հայտնում ենք.

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը ցավակցում է Սյունիքի մարզում տեղի ունեցած
ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի հարազատներին:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում Բուրաստան
Խոսրովյան անուն-ազգանունով աշխատակից չկա։ Նշենք նաեւ, որ ԱԺ
աշխատակիցների վկայականներն այլ տեսք ունեն՛՛,-ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Գորհայք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան կանանց դիեր:

  • Կիսվել: