ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՀՀ այցելած զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին. Պապոյանը՝ հարցման մասին

ՀՀ այցելած զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին. Պապոյանը՝ հարցման մասին

Էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միջազգային զբոսաշրջիկների շրջանում իրականացրել է հարցում՝ Հայաստանի ներքին անվտանգային միջավայրի հետ կապված: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին՝ և՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում: Զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան ժամերին, գիշերային ժամերին, ուշ ժամերին ազատորեն զբոսնել, և, ըստ էության, խնդիրներ չեն եղել: Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, և, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի»,- ասաց Պապոյանը:

  • Կիսվել: