շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմ

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում:

 

2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում:
Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար.

Պատվաստվե՛ք ՄՊՎ-ի դեմ։

Անցե՛ք սքրինինգային հետազոտություն։

Անհրաժեշտության դեպքում ստացե՛ք համապատասխան բուժում։

Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման:

  • Կիսվել: