հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ առաջին դեմքի որդին նախընտրեց ծառայել Արցախում, որտեղ հավանական պատերազմի առաջնագիծն է. Պողոսյան

ՀՀ առաջին դեմքի որդին նախընտրեց ծառայել Արցախում, որտեղ հավանական պատերազմի առաջնագիծն է. Պողոսյան

Բովանդակային առումով Աշոտ Փաշինյանի ծառայությունն խորհրդանշական էր այնքանով, որ ՀՀ առաջին դեմքի որդին նախընտրեց ծառայել Արցախում, որտեղ հավանական պատերազմի առաջնագիծն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի ամմուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու զորացրվելուն:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հայաստանի Հանրապետության Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, երկու տարի ծառայելով Պաշտպանության բանակի շարքերում, այսօր զորացրվել է: Շատերը կարող էին նաև չնկատելու տալ այդ փաստը, քանի որ նա զորացրվող հազարավորներից մեկն էր:

Սակայն բովանդակային առումով Աշոտ Փաշինյանի ծառայությունն խորհրդանշական էր այնքանով, որ ՀՀ առաջին դեմքի որդին նախընտրեց ծառայել Արցախում, որտեղ հավանական պատերազմի առաջնագիծն է: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է: Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին՛՛:

  • Կիսվել: