երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ ԱԻՆ-ը 2021 թվականին գրանցել է հրդեհների թվի աճ

ՀՀ ԱԻՆ-ը 2021 թվականին գրանցել է հրդեհների թվի աճ

Հայաստանում 2021 թվականին հրդեհների թիվն ավելացել է։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 6588 դեպք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Արսեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝  դա 69-ով ավելի է, քան 2020 թվականին։ 

«Հրդեհների հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել 59 քաղաքացի։ 2020 թվականին զոհվել է 12, վիրավորվել 42 քաղաքացի»,- ասաց Մկրտչյանը։

Աճել է նաեւ ՃՏՊ-ների թիվը։ Այսպես, 2021 թվականին ՃՏՊ-ների թիվը հասել է 4604-ի, ինչը 588-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 

Ավելացել է նաեւ ՃՏՊ-ների հետեւանքով մահացածների եւ վիրավորների թիվը՝ կազմելով 368 եւ 5846, ինչը, համապատասխանաբար, 20 եւ 853-ով ավելի է 2020 թվականի ցուցանիշից»,- պարզաբանեց ԱԻՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: