շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԻՆ հրշեջն-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի «Ճապկուտ» հանդամասում

ՀՀ ԱԻՆ հրշեջն-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի «Ճապկուտ» հանդամասում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջն-փրկարարները հունվարի 4-ի երեկոյան մթության և բարդ ռելիեֆի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման  աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել  Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սության» մասնաճյուղի 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

 

Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: