շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ 60 քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին

ՀՀ 60 քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին

Մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 60 կրթաթոշակ:

«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 15-ն է, ժամը 14:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):

Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կրթաթոշակային ծրագրի ներկայացվող պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցներում՝ հետևյալ հղումով:

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

 

  • Կիսվել: