շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է

Թուրքական լրատվական կայքերից մեկում հրապարկվել է մի հոդված, որը պարունակում է ստահոդ և մոլորեցնող պնդումներ, թե իբր Հայաստանում նախատեսվում է հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքի վերաբերյալ նախագիծ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
 
«Պաշտոնապես հայտնում ենք, որ ապատեղեկատվություն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։
 
Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։
 
Ուստի, խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»,-նշված է հաղորդգարության մեջ:
 

  • Կիսվել: