հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հեծանիվ վաղուց չեմ քշել, բայց սիրում եմ սառը ջուր մտնել, սառույցի տակով առաջին անգամ անցա. Լևոն Քոչարյան

Հեծանիվ վաղուց չեմ քշել, բայց սիրում եմ սառը ջուր մտնել, սառույցի տակով առաջին անգամ անցա. Լևոն Քոչարյան

Իրականում այդ տեսանյութը, որ երեկ է ցուցադրվել, եղել է հունվարի 17-ին, ես տեսանյութը հրապարակելուց հետո եմ նոր իմացել, որ Ռուսաստանում էլ փաստորեն այսպես շատ հետաքրքիր համընկնում է եղել, բացարձակ կապ չունի մեկ ու մյուսի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվանից սոցցանցում քննարկվում է իր Սևանում սառույցների մեջ սուզվելը և որոշ լրատվամիջոցներ դա կապում են հունվարի 19-ին Ռուսաստանում Սուրբ Մկրտության լոգանքների օրվա հետ:

«Եթե իմ էջին հետևեք վերջին տարիներին, բացի քաղաքական գործընթացներից նաև կան անձնական, սպորտային, տարբեր ժամանցային ինչ-որ տեսանյութեր:

Հեծանիվ վաղուց չեմ քշել։ Ընդհանրապես սիրում եմ սառը ջուր մտնելը, բայց սառույցի տակով գնալ անցնել առաջին անգամ էր»,-ասաց նա:

  • Կիսվել: