երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով, ս.թ. սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,

Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,

Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,

Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,

Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

 

  • Կիսվել: