կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում բաժնի ծառայողներին է ներկայացել 44-ամյա Վահագն Մ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: