Հեշտացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան
Իրականացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան հեշտացնելու ծրագիրը, գրում է parstoday.ir-ը:
Իրանի մշակութային ժառանգության նախարարի մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է հայ ուղևորների և զբոսաշրջիկների մեքենաների մաքսային արտոնագիր տրամադրելու գործընթացը՝ մաքսային ձևակերպումները նվազեցնելու և Իրանի և այլ երկրների միջև երթևեկությունը հեշտացնելու նպատակով։
Զբոսաշրջության շաբաթվա հետ միաժամանակ, այս արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ շաբաթ, Թեհրանի Ռաշիդիե հյուրանոցում, որին ներկա էին Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրին, զբոսաշրջության գծով փոխնախագահ Ալի Ասղար Շալբաֆյանը և Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին։
Այս արարողության ընթացքում և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նորդուզ սահմանային տերմինալի հետ ուղիղ վիդեո կապ հաստատելով, Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնի կողմից տրված մաքսային անցագրով այս երկրի մշակութային ժառանգության նախարարի կողմից Հայաստանի առաջին մեքենայի ժամանակավոր մուտքի հրաման է արաձակվել։
Այս նախագծի համաձայն՝ այսուհետ Իրան ժամանելու համար ՀՀ քաղաքացիները կարող են ամենակարճ ժամկետում մուտք գործել Իրան՝ իրենց մեքենաների համար կառնետ դե պասաժ կամ մաքսային անցման գրգույկ ստանալուց հետո։