երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանի քաղաքապետարանը հեծանվային կայանատեղիի համար ծախսել է 800 000 դրամ․ Արթուր Չախոյան

Երեւանի քաղաքապետարանը հեծանվային կայանատեղիի համար ծախսել է 800 000 դրամ․ Արթուր Չախոյան

Իմ հաշվարկով, Երևանյան լճում տեղադրված հեծանիվի կայանատեղի համար ծախսվել է մոտ 50.000 դրամի շինանյութ, դա ուռճացրած գին եմ գրում, բայց խելոքները մեկ գրիչի հարվածով 800.000 դրամ փող են դուրս գրել։ Այս մասին իր տարածած տեսանյութում հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Նախքան Երեւանի քաղաքապետարանը վճարել էր այդ հեծանվային կայանատեղիի համար, Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ էր, եւ սա իր տիրույթում էր, ինքը պետք է իմանար: Նշեմ՝ իմ հաշվարկներով՝ գերշահույթ հետապնդելով եւ շինանյութի ծախսը եւ հեծանիվի համար նախատեսված կայանատեղին լիմուզինով բերելով Երեւանյան լիճ եւ տեղադրելով, ես համարում եմ այդ զիբիլի համար շուկայական արժեքը 150 հազար, լավ, կլորացնենք թիվը 200 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանը այդ խայտառակ զիբիլը ձեռք է բերել 797 հազար դրամով, այսինքն 800 հազար դրամով: Հասկանում եք, ժողովուրդ, ինչ է կատարվում, դուշի պատմությունը կրկնվում է, ուղղակի տարբերվում է նրանով, որ էլ ավելի խայտառակ են կերել»,-ասում է նա:

 Չախոյանը նշում է, որ Երեւանյան լճի զբոսայգու աճուրդի ժամանակ տենդերի շինարարը հաղթել է առանց հեծանիվների համար նախատեսված կայանտեղիի,դա տենդերի մեջ են մտցրել մրցույթից հետո:

 Չախոսյանը նաեւ հայտարարել է, որ ավելի մեծ խայտառակ կոռուպցիոն բացահայտումներ կան, որն ինքը հերթականոթյամբ կբացահայտի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Չախոյանը հայտնել էր տեռասային նստարանների գնման հետ կապված չարաշահման մասին, որի հետեւանքով 6 մլն 525 հազար դրամի վնաս էր հասցվել քաղաքային բյուջեին: 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

  • Կիսվել: