շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հերթական կրթական համալիրն է փակվում

Հերթական կրթական համալիրն է փակվում

Իշխանության հերթական զոհը դարձած կրթական համալիրն է փակվում։ Այս մասին գրել է Մարիամ Ամիրխանյանը․

«Արմավիրի մարզի Բագարան համայնքի ԽՍՀՄ տարիներից գործող դպրոցը փակում են, ցանկանալով Երվանդաշատ համայնք տեղափոխել։

Դպրոցում արդեն երկու օր է դասադուլ է, երեխաները չեն ցանկանում հեռանալ իրենց դպրոցից, ծնողները նույնպես պահանջում են իշխանությանը ետ կանգնել այս որոշումից, քանզի այսպիսի որոշումները քանդում են համայնքը և հեռացնում համայնքի ժողովրդին համայնքից։

Դպրոցը ունի իր « Արեգակ » ընթերցասրահը, «Կանաչ անկյունը», «Արմաթ» ինժիներական լաբարատորիան, որոնք գործում են ի շնորհիվ ակտիվ երիտասարդների։ Եվ այս երիտասարդներն են, որ չեն լռելու և իրենց ծնողների, ուսուցիչների աջակցությամբ պայքարելու են»։ 

  • Կիսվել: