հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 Հերթական էլիտար հարսանիքը՝ Դուբայում · «Հրապարակ»

Հերթական էլիտար հարսանիքը՝ Դուբայում · «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին ղեկավար, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանն ամուսնացնում է որդուն։ Ընտանիքը որոշել է գործարար Սամվել Ալեքսանյանից հետ չմնալ, եւ հարսանիքն անում են ոչ թե Հայաստանում, այլ՝ Դուբայում։

Հունվարի 12-ին նշանակված խնջույքին կմասնակցեն հայաստանյան քաղաքական եւ գործարար շերտերի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ռուսաստանաբնակ հայտնի հայ մեծահարուստները, որոնք առիթ կունենան իրար գլխի հավաքվելու եւ քննարկելու Հայաստանի իրավիճակը։ Փաստորեն, ավանդույթ է դառնում հարսանիքներն ու կնունքները Հայաստանից դուրս նշելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: