կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Հերոսների վերականգնողական քաղաք»-ին շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ին շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը

«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2022» մրցանակաբաշխության  «Հանուն Զինվորի» անվանակարգում գլխավոր  մրցանակը շնորհվել է  «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին։

Մրցանակը շնորհվել է հանրային կարծիքի ուսումնասիրման հիման վրա, որն իրականացրել է «Էմպրիկա» սոցիոլոգիական ընկերությունը։

«Հայաստանում գործող բոլոր բժշկական ընկերությունները, կարելի է ասել, «դիրքավորվում» են հենց այս մրցանակաբաշխության արդյունքներով: Իսկ առավելությունն այն էր, որ այս ոլորտում՝  տարվա լավագույն աշխատանք,  մրցանակը հանրային քննարկման միջոցով տրվել է «Հերոսների վերականգնողական քաղաք»- հոգեկան առողջության կենտրոնին՝ որպես զինվորի առողջության  համար ստեղծված նախաձեռնություն»,- ասաց Սուրեն Արեենցը:

 

  • Կիսվել: