Henley & Partners-ի համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 74-րդ տեղում է
Henley & Partners ընկերության՝ 2025 թվականի արդյունքներով ուժեղ անձնագրերի համաշխարհային վարկանիշի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը։
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված է 199 պետություն, հայկական անձնագրի տերերն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 67 երկիր։
Ըստ ինդեքսի՝ Հայաստանը 74-րդ հորիզոնականը կիսում է Ուգանդայի հետ։
Հարավային Կովկասի հարևաններից Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են համապատասխանաբար 45-րդ և 70-րդ տեղերը. այս պահին Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 123 երկիր, իսկ ադրբեջանական անձնագրերի տերերը՝ 71 երկիր։


