չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել՝ կապված Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասերի հոսանքազրկման հետ

ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել՝ կապված Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասերի հոսանքազրկման հետ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հաղորդագրություն է տարածել՝ կապվծ Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասերի հոսանքազրկման հետ:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և անում հնարավորը առավելագույն սեղմ ժամետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հայցում են բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: