կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի, վերջին հրաժեշտի և հուղարկավորության վայրերն ու ժամերը

Հայտնի են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի, վերջին հրաժեշտի և հուղարկավորության վայրերն ու ժամերը

ՀՀ ԱԺ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

՛՛Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին:

Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը հանկարծամահ է եղել:

  • Կիսվել: