երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի, վերջին հրաժեշտի ու հուղարկավորության վայրերն ու ժամերը

Հայտնի են Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի, վերջին հրաժեշտի ու հուղարկավորության վայրերն ու ժամերը

՛՛Կարին՛՛ ավանդական երգի-պարի համույթի  գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:

՛՛09.02.2024 վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00

Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում՛՛,-նշել է նա:

՛՛Հ.Գ. Հայրս չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ հաշվեհամարները...

Ամբողջ հաշվետվությունը հետագայում նույնպես իմ էջում կտեղադրեմ...

Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով։

INECOBANK, Ծովինար Գինոսյան

Հաշվեհամար՝ 2050564491891001

Քարտի համար՝ 4578 8900 0015 2650՛՛,-հավելել է դուստրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի վեցին, կաթվածից մահացել է Գագիկ Գինոսյանը:

  • Կիսվել: