ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայտնի է Սասունիկ գյուղում 10 քաղաքացու թունավորման պատճառը

Հայտնի է Սասունիկ գյուղում 10 քաղաքացու թունավորման պատճառը

Երեկ Սասունիկ գյուղից թունավորման ախտանիշներով «Աշտարակ» բկ տեղափոխված 10 քաղաքացիների թունավորման պատճառը գազի արտահոսքն է եղել։ 

«Ջրի տաքացուցիչը 2-3 ժամ միացված է եղել։ Տվյալ անձինք պատրաստվում էին հարսանիքի»,-  Infoport.am-ին փոխանցեց Սասունիկ վարչական շրջանի ղեկավար Արման Մարգարյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների մոտ հիմա ամեն ինչ նորմալ է, բուժզննում են անցել։ Արդեն դուրս են գրվել և պատրաստվում են գնալ հարսանիքի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ, տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց։

  • Կիսվել: