կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտնի է առողջապահական ապահովագրության փաթեթի նախնական գինը

Հայտնի է առողջապահական ապահովագրության փաթեթի նախնական գինը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախնական հաշվարկներով պարտադիր ապահովագրական փաթեթի գինը կկազմի տարեկան մինչև 200.000 դրամ․ «Քանի որ փուլային սկզբունքով ենք առաջ գնում, վերջնական փաթեթի արժեքն էլ ըստ փուլայնության հասանելի կլինի։ Բայց կրկնում եմ՝ դա կազմելու է մինչև 200.000 դրամ»։

Անդրադառնալով ծառայությունների փաթեթին՝ նախարարը նշել է, որ այն լինելու է հստակ. «Որ մարդու համար հասկանալի լինի՝ ինչն է մտնում փաթեթի մեջ, և ինչը չի մտնում։ Փաթեթը հստակ, իր բացվածքներով, ծառայություններով, մեր քաղաքացիներին հասանելի կլինի նաև Armed հավելվածով»։

  • Կիսվել: