ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնաբերվել են «Դալա Գարդեն Մոլ»-ում զենքի նմանվող առարկայով «Զառա» խանութից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակողները

Հայտնաբերվել են «Դալա Գարդեն Մոլ»-ում զենքի նմանվող առարկայով «Զառա» խանութից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակողները

Այսօր՝ մարտի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության մի քանի օպերատիվ խմբերով, որոնց աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ դրվել է  ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա, հայտնաբերել են  օրեր առաջ Երևանում՝  «Դալա Գարդեն Մոլ»  առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված  ավազակային հարձակում կատարողներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ  ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը,  մարտի  6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ: Ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Դեպք վայր էին ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության  քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական  բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:   Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ 

  • Կիսվել: