շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնաբերվել է Ծաղկունքից անօրինական դուրս բերված սևահող, որով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Հայտնաբերվել է Ծաղկունքից անօրինական դուրս բերված սևահող, որով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր  բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։

Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: