Հայտնաբերվել է «Պորշ Կայեն»-ով յուղման կետի աշխատակցին մահացու վրաերթի ենթարկած վարորդը. նա խմած է եղել
Հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մեքենան վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։