չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայտնաբերվել է նոյեմբերի 22-ից անհետ կորած համարվող տղամարդու դին

Հայտնաբերվել է նոյեմբերի 22-ից անհետ կորած համարվող տղամարդու դին

Նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

  • Կիսվել: