ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արցախ-Երևան մայրուղում Սիսիանի հատվածում մեքենայի մեջ երկու գնդացիր է հայտնաբերվել

Արցախ-Երևան մայրուղում Սիսիանի հատվածում մեքենայի մեջ երկու գնդացիր է հայտնաբերվել

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: 
 
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
 
Կատարվում է քննություն:
 
Ոստիկանությունից քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

 

  • Կիսվել: