երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայտարարվել է Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երի աշխատակիցների համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Հայտարարվել է Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երի աշխատակիցների համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի կարիքների համար Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երի աշխատակիցների համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման համար, որը կիրականացվի  բաց մրցույթի միջոցով։ 

 

Բաց մրցույթի հղման համար ՝ «ՔԳՀԿ 05/24»

Երկիրը՝ Հայաստան

Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 9 փետրվարի 2024թ.  

Հարգելի գործընկերներ,

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է Տաթև, Շամբ, Սպանդարյան ՀԷԿ-երի աշխատակիցների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման համար փորձառու հայտատուի ընտրության բաց մրցույթ: 

  1. Բաց մրցույթը կիրականացվի երկու փուլով: Հայտատուները տեխնիկական առաջարկները ներկայացնում են փակ ծրարներով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։ Մրցութային փաթեթի պահանջներին համապատասխանող հայտերը գնահատվում են բավարար և հայտատուները հրավիրվում են ներկայացնելու ֆինանսական առաջարկ՝ փակ ծրարով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։ Ցանկացած առաջարկ, որը կգնահատվի գնահատող հանձնաժողովի կողմից մրցութային փաթեթի և տեխնիկական պահանջներին ոչ համապատասխանող կամ ոչ բավարար՝ կմերժվի։ Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին համապատասխանող և բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
  2. Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Coupa համակարգը և հաշվի առնելով Coupa-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված բաց մրցույթի պայմանները:
  3. Ծառայությունների մատուցման տևողությունը մինչև 3 տարի է՝ սկսած պայմանագրի երկկողմանի ստորագրության օրվանից։ 
  4. Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 26-ը, 11:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն բաց մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների մասնագետ Ա․ Նիկոլայան [email protected]   հասցեին, Հեռ +374284 50022։ Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. [email protected]  նշելով իրենց էլ. Հասցեն, հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր: 
  1. Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգի համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/): Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն: Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Մրցութային փաթեթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Կիսվել: