շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգումը սեփականատիրոջ խնդիրն է. վարչական շրջանի աշխատակազմ (լուսանկարներ)

«Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգումը սեփականատիրոջ խնդիրն է. վարչական շրջանի աշխատակազմ (լուսանկարներ)

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից անդրադարձել են «Հայրենիք» կինոթատրոնի վնասված սյան խնդրին:

Ք․ Երևան, Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգման հետ կապված` բազմաթիվ բնակիչների խնդրանքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում: Նշված սյան վերականգնումը սեփականատիրոջ պարտականությունն է, որի մասին վերջինս բազմիցս զգուշացվել է:

Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն իր պարտավորությունների շրջանակում հիմնանորոգել է նույն ավտովաթարի հետևանքով վնասված Գ. Նժդեհի գետնանցման հենապատը:

  • Կիսվել: