երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում մեքենաներ են բախվել. կա զոհ

Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում մեքենաներ են բախվել. կա զոհ

Հունվարի 16-ին՝ ժամը 10։23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են Nissan և Toyota մակնիշների ավտոմեքենաները։

Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ ուղևորի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

  • Կիսվել: