Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել
Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ մեծագույն ոճիր է իրականացվել՝ ցեղասպանություն: Ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Ժողովրդավար հայ երիտասարդության շարժումը» Սիրիայի Ղամըշլը քաղաքում գտնվող «Միացյալ ազգերի կազմակերպության բարձրագույն խորհրդի» շենքի առջև բողոքի ակցիա է իրականացրել:
Ակցիան ուղեկցվել է «Մենք չենք մոռանում ապրիլի 24-ը և չենք ներում», «Մենք պահանջում ենք ցեղասպանության ընդունում», «Մենք պահանջում ենք արդարություն և վերադարձի իրավունք», «Մեր վերքերը ոչ թե ժամանակով, այլ արդարությամբ կբուժվեն», «Մեկուկես միլիոն մարդ սպասում է արդարությանը, ու՞ր է արդարությունը» պաստառներով և ցեղասպանությունը պատկերող նկարներով:
Շարժման անունից ելույթ է ունեցել համանախագահ Լուսնյակ Քավորյանը. «Օսմանցիները սրանից 110 տարի առաջ ցեղասպանության ենթարկելով փորձեցին ջնջել մեր ինքնությունն ու ոչնչացնել մեր ժողովրդին, սակայն հաջողել չկարողացան, քանի որ մնացինք այստեղ և պայքարեցինք:
Այդ կոտորածը շարունակում է բնակվել մեր սրտերում, մեր մտքերի մեջ: Այսօրվա հիշատակումը կրկնությունն է այն բանի, որ մենք երբեք չենք հրաժարվելու մեր դատից և իրավունքներից:
Մեր վճռականության դեմ ձեր դաշինքներն ու ծրագրերն անպայման մնալու են անարդյունք»: