Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը կընդարձակվի
Կառավարության որոշմամբ` վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ կհատկացվի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար:
Հիմնավորման համաձայն՝ Հիշողության պուրակում ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված առկա տեղերը գրեթե սպառվում են:
Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ: