շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փրկարար ծառայությունից:

 

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

 

May be an image of 4 people

May be an image of 10 people, people standing and outdoors

May be an image of 3 people, people standing and outdoors

  • Կիսվել: