երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ

Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ

Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ Այս մասին գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։

Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը»։

  • Կիսվել: