երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայերը հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը․Սոլովյով

Հայերը հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը․Սոլովյով

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս մոռանալ…»: Այս մասին նախօրեին ասել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Նա «Вести FM» ռադիոալիքի եթերում խոսել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին։

  Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել:

Հեռուստահաղորդավարը նաև խոսել է Թուրքիայի արձագանքի մասին։Վերջինս  ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է:

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս մոռանալ…»:
  • Կիսվել: