կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը
___
Ստեփանոսը 7 այրերից մեկն էր, որ Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեց ժողովրդին սպասավորելու համար:
Ստեփանոսը հավատով և Սուրբ Հոգով, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ էր և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով:
Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքն, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին փարիսեցիներին ու դպիրներին, և նրանք Ստեփանոսին, որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան: Երբ նա վկայում էր ատյանում, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում է հրեշտակի դեմքի պես: Եվ մինչ նա խոսում էր, նայեց երկինք ու տեսավ Աստծո փառքը և Հիսուսին ու ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործ. 7.55): Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնելով նետվեցին նրա վրա և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին: Ստեփանոսը դարձավ Եկեղեցու առաջին վկան և նահատակը:
Նրա նահատակության վայրը Երուսաղեմի արևելյան դարպասն էր, որը հետագայում կոչվեց Ստեփանոսի դուռ:
Нет описания фото.
 
 
 
 

  • Կիսվել: