երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հայաստանյան web3 համայնքը Չինաստանում մասնակցել է միջազգային սեմինարի

Հայաստանյան web3 համայնքը Չինաստանում մասնակցել է միջազգային սեմինարի

Հայաստանյան web3 համայնքը Չինաստանի Ուհան քաղաքում մասնակցել է միջազգային սեմինարի՝ նվիրված բլոկչեյնի և կիբեռանվտանգությանը։ Սեմինարին մասնակցել են ոլորտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են WEB3 Հայաստան հիմնադրամը, Hexens-ը, Blockstars-ը, Codeex-ը, RegTechFlow-ն և DigiMinds Tec-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ։ 

Հայկական web3 համայնքը սեմինարին ներկայացրել է իր փորձը, ինչպես նաև նոր կապեր հաստատել չինական web3 համայնքի ներկայացուցիչների հետ, արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել բլոկչեյնի և կիբեռանվտանգությանը զարգացումների վերաբերյալ։ 

«Հայաստանը միշտ եղել է տեխնոլոգիական նորարարության առաջնագծում, և մեր մասնակցությունը Ուհանի սեմինարին ընդգծում է բլոկչեյնի և կիբեռանվտանգության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու մեր հանձնառությունը։ Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք Հայաստանը և կիսվում ենք ապահով և ապակենտրոն ապագայի մեր տեսլականով»,- ասել է WEB3 Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչը։

Ուհանում Հայաստանի ներկայացուցիչները պատմել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագրի մասին, որը վերջերս էր ներկայացվել հանրությանը։ Այս ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է, և Հայաստանը միակն է, որ առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ։

  • Կիսվել: