Հայաստանը տարածաշրջանում առաջատար է ոչ միայն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակումների, այլև մահացության ցուցանիշով՝ շրջանցելով Իրանին
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ոչ միայն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, այլև՝ հիվանդությունից մահացության՝ շրջանցելով Իրանին:
Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 21-ի դրությամբ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 6840, մահացության ցուցանիշը՝ 118:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 6840
2. Ռուսաստան – 4006
3. Իրան - 2241
4. Թուրքիա – 2226
5. Ադրբեջան – 1256
6. Վրաստան – 227
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 118
2. Իրան - 115
3. Թուրքիա – 59
4. Ռուսաստան – 56
5. Ադրբեջան – 15
6. Վրաստան – 4



